ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օնիկ Գասպարյանը չի կատարել վարչապետի հրահանգը

Օնիկ Գասպարյանը չի կատարել վարչապետի հրահանգը
15.12.2020 | 15:36

«Հրապարակը» գրում է.

«Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամենալուրջ մեղադրանքն այն է, որ նա զորքի տեղաշարժ է իրականացրել՝ ներքաղաքական պրոցեսները կառավարելու համար։ Մեր հավաստի աղբյուրը՝ պաշտպանության նախարարությունից, պատմում է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ և ասել, որ զորքը պատրաստ պահեն, որպեսզի իր հրահանգով իջեցնեն քաղաք։ Գասպարյանը հետաքրքրվել է՝ ինչի՞ համար։ Ասել է՝ հատուկ պահպանության օբյեկտները պաշտպանելու։ Օնիկ Գասպարյանն ասել է՝ քանի դեռ ես եմ Գլխավոր շտաբի պետը, զորքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու և քաղաք չի բերվելու։ Սրանով ավարտվել է խոսակցությունը, որից հետո Գասպարյանը կապվել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և ներկայացրել իրենց խոսակցությունը՝ խնդրելով, որ եթե վարչապետն իրեն էլ դիմի նույն հարցով, նույն պատասխանը լսի պաշտպանության նախարարից։


Նախարարը խոստացել է խոսել վարչապետի հետ։ Ապա որոշ ժամանակ անց Վ. Հարությունյանը կապվել է Գասպարյանի հետ և ասել՝ իրավական առումով դու ճիշտ ես, բայց եթե նման հրահանգ իջեցվի, պարտավոր ենք ենթարկվել և զորքը հանել։ Գասպարյանը կրկնել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ ես եմ ԳՇ պետը, բացառվում է, որ զորքը մտնի քաղաք։ Հետո ևս մի անգամ են փորձել զորքը ներքաշել միտինգ ցրելու գործընթացին. Օնիկ Գասպարյանին ասել են՝ բանակին պատկանող «Ուրալ» մեքենաները բերեք քաղաք, որ եթե ընդդիմությունը տրանսպորտային միջոցներով փորձի փողոցները փակել, դրանց միջոցով բացեն փողոցները, սակայն Գասպարյանը ևս մեկ անգամ լսելի է դարձրել, որ ինքը չի պատրաստվում ներքաղաքական պրոցեսներին մասնակից դառնալ և բանակն էլ դարձնել զենք՝ իշխանությունների ձեռքին»:

Դիտվել է՝ 3632

Մեկնաբանություններ